Ընկերությունը զբաղվում է սննդամթերքի նախընտրական փաթեթավորմամբ (ավելի քան 3 տարի): Ժամանակակից գերարագ արտասահմանյան փաթեթավորման սարքավորման շնորհիվ մենք կարողանում ենք ապահովել այնպիսի օրապարենային արտադրանքի արագ ժամանակակից որակյալ փաթեթավորում, ինչպիսիք են օրինակ մայոնեզը, մանանեխը, կետչուպը, շաքարը, սուրճը, աղը, աղացած պղպեղը, վասաբին, ջեմը և այլն:

2013 թվականից ի վեր ընկերությունը նախաձեռնել է թղթյա բաժակների արտադրություն, ինչպես նաև հատիկավոր ապրաքների փաթեթավորում` փչման տեխնոլոգիայով: (շոկոլադ, թխվածքաբլիթ, շաքար, բիսկվիտ և այլն):

Այսօր առևտրային կազմակերպությունների, ռեստորանների, սրճարանների, ակումբների, հյուրանոցների, քեյթրինգ ծառայություն մատուցող ընկերությունների մեջ մեծ համբավ է վայելում պատվիրատուի տարբերանշանով օրապարենային փաթեթավորմամբ սննադամթերքի փաթեթավորումը: Մենք սիրով, մատչելի գնով Ձեզ ենք առաջարկում այդ ծառայությունը:

Սննդամթերքի նախընտրական փաթեթավորման համար մենք օգտագործում ենք միայն բարձրորակ հումք, որ առաքվում է խոշոր ընկերությունների կողմից. Ընկերություններ, որոնք արտադրում են սոուսներ, համեմունքներ, ջեմեր, մեղր, կարագ, հրուշակեղեն և այլն: Պատվիրատուի ցանկությամբ կարելի է և օգտագործել վերջինիս կողմից առաջարկվող հումքը:

Մեր կողմից կիրառվող սարքավորումները թույլ են տալիս ցանկացած ծավալի և ցանկացած բարդության պատվեր իրականացնել ամենասեղմ ժամկետներում: Արտադրությունում մշտապես արտադրվող ապրանքների խիստ հսկողություն է իրականացվում:

Պատրաստի արտադրանքն առաքվում է Հայաստանում ցանկացած վայր և մոտակա արտասահմանյան երկրներ: